Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 20:57 21-12-2025

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում գումարված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանի տարածքով բեռների տարանցում թույլ տալու համար։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Ընթացիկ տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար։

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս միության դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացմանը, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությամբ։ Միասնական ծառայությունների շուկան բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ բիզնես միջավայր։ Այս ոլորտը պետք է ավելի դինամիկ զարգանա, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի վրա»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ