Արտաքին 11 ամիս առաջ - 22:01 20-12-2025

Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկի խոսքով՝ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան՝ բիզնես դասի ուղևորուհու կողմից ուղեկցորդուհուն ծեծելու պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր օդանավակայանի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձվում է մեկնման վայր՝ բիզնես դասի ուղևորի կողմից ցուցաբերված անպատշաճ վարքագծի պատճառով։ Բացի այդ, էկոնոմ դասով ուղևորվող մեկ այլ կնոջ ինքնազգացողությունը վատացել է և բժշկական օգնության կարիք ունի», - իր Telegram ալիքում գրել է Վոլկը։

Նա պարզաբանել է, որ հանցագործը Կեմերովոյի մարզի բնակիչ է, ծնված 1991 թվականին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ՝ «Խուլիգանություն» հոդվածով:

Վոլկի խոսքով՝ ուղեկցորդուհիները բացատրել են, որ կինը թռիչքի ընթացքում իրեն անպատշաճ է պահել՝ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելով և կռիվ հրահրելով իրենց հետ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ բիզնես դասի այլ ուղևորներ, այդ թվում՝ հայտնի փոփ երգիչը և նրա համերգի մենեջերը, օգնել են ավիաընկերության աշխատակիցներին նստեցնել անկարգություն առաջացնողին, իսկ վայրէջքից հետո նրան հանձնել են ոստիկանությանը։

Կինը հրաժարվել է ալկոհոլային թունավորման բժշկական զննում անցնելուց։ Ուղեկցորդուհիներից մեկը կապտուկներ է ստացել, սակայն այլ վնասվածքներ չեն գրանցվել։

«Էկոնոմ դասի ուղևորը, որը թռիչքի ժամանակ իրեն վատ է զգացել, բժշկական օգնություն է ստացել», - հավելել է Վոլկը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը