Ներքին 9 ամիս առաջ - 20:14 20-12-2025

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել և աղոթք բարձրացվել

Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։

Օրվա Պատարագիչն էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ կարևոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ ու հավելեց. « Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ ,իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։Հետևաբար սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն։ Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։

Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ « Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3) ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:…

Սիրելի հավատացյալներ այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից , ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։Ամեն»:

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Առաջիկայում Ուխտի Սուրբ Պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում