Արտաքին 8 ամիս առաջ - 19:27 19-12-2025

ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը

Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը` գոնե հեռահար զենքերով խորը հարվածներից զերծ մնալով:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բայց եթե ընտրություններ անցկացվեն, մենք պահանջում ենք, որպեսզի քվեարկությունը կազմակերպվի նաև Ռուսաստանում՝ մեր երկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների համար», - ընդգծել է Պուտինը։