Սպորտ 9 ամիս առաջ - 20:41 18-12-2025

Ես ընդհանրապես պատրաստ չէի այս մենամարտին․ Բայդուլաևը խնդրեց Ծառուկյանի դեմ ռևանշ

ACA-ի Գրան պրիի հաղթող Մեհդի Բայդուլաևը մեկնաբանել է ACBJJ 20 մրցաշարում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանից կրած պարտությունը։

— Հանդիսատեսը իսկապես վայելեց մենամարտը։ Ի՞նչ զգացողություններ ունեք։
«Ես պարտվեցի մարտում, ընդունում եմ դա արժանապատվորեն։ Արմանը այսօր լավն էր։ Եթե լիգան թույլ տա, մենք կունենանք ռևանշ։ Կտեսնենք ռևանշի ժամանակ»։

«Ես ընդհանրապես պատրաստ չէի այս մենամարտին և նույնիսկ չգիտեի՝ այն կկայանա, թե ոչ։ Հաջորդ անգամ կտեսնենք։ Շնորհավորում եմ Արմանին և հայ ժողովրդին»։

Լարվածության և միջադեպի մասին Բայդուլաևը նշել է.
«Ես նույնպես պրոֆեսիոնալ մարտիկ եմ և ունեմ էմոցիաներ։ Եթե մրցակիցը ձեռք է բարձրացնում ինձ վրա, ապա պետք է իմանա, որ կրկնակի հակահարված կստանա։ Նա սկսեց, իսկ ես ավարտեցի։ Եթե նա որևէ բողոք ունի, կարող է զանգահարել ինձ ցանկացած պահի։ Ես բողոք չունեմ, և նա անպատասխան չի մնացել։ Այո, Ծառուկյանը UFC-ի իր քաշային կարգի առաջատարն է, բայց ինձ համար նա պարզապես ևս մեկ մրցակից է», — լրագրողներին ասել է Բայդուլաևը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձությունում Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտում խեղդող հնարով հաղթեց Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով ACBJJ-ի չեմպիոնական գոտին։

Armsport.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը