Արտաքին 8 ամիս առաջ - 18:33 18-12-2025

ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչները շաբաթվա վերջին նախատեսում են հանդիպել Մայամիում

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հանդիպել Միացյալ Նահանգների հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ ԱՄՆ-ի ու եվրոպական տերությունների և Ուկրաինայի հետ բանակցությունների մանրամասները ստանալու համար։

Ամերիկյան Politico-ն և Axios-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ռուսական պատվիրակությունն այս շաբաթավերջին Մայամիում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

Հաղորդվում է, որ ռուսական կողմից պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: