Մամուլ 9 ամիս առաջ - 08:36 18-12-2025

Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur-ում։

Այսինքն` հարց տալու եւ դրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ է:

Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից (փաստաթուղթ, էջ 3/3)։

Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է (փաստաթուղթ, էջ 1/3)։

Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։ Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով:

ԱԺ աշխատակազմը հղում է անում լրագրողների հավատարմագրման կարգին՝ շեշտելով, որ լրագրողը պետք է աշխատի միայն հատուկ առանձնացված վայրերում կամ պատգամավորի հետ նախապես համաձայնեցված հատվածում, եւ հիշեցնում է նաեւ ԱԺ նախագահի հաստատած անվտանգության կանոնները՝ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողական գործունեությունն արգելելու մասին (փաստաթուղթ, էջ 2/3) ու նաեւ սպառնում, նույն կարգով աշխատակազմը կարող է սկսել ոչ միայն նախազգուշացման, այլեւ հավատարմագրումը դադարեցնելու գործընթաց (փաստաթուղթ, էջ 2/3)։

Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժի սահմանափակման անթույլատրելի կարգի կարգավորումները. պետք է արձանագրենք, որ լրագրողը ՊՊԾ աշխատակցից թույլտվություն վերցրել է եւ կանգնել միջանցքում՝ սպասելով կոնջորյանին: Իսկ ՔՊ վերնախավը՝ Կոնջորյանն ու աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ փաստացի պատժում են լրագրողին «հարց տալու» համար:

Եվ այստեղ երեք դերակատարների պատասխանատվությունն է կուտակվում մեկ կետի վրա․

• ԱԺ նախագահը, որի կանոններն այսօր չեն օգտագործվում թափանցիկությունը հաշվետվողականությունն ապահովելու համար, փոխարենը լրագրողի կողմից հարց տալը ապօրինություն է որակվում:

• Աշխատակազմի ղեկավարը՝ որը չեզոք ադմինիստրացիա լինելու փոխարեն փաստացի հանդես է գալիս ՔՊ-ի կամակատարի դերում:

• ՔՊ խմբակցության ղեկավարը, որը, ունենալով քաղաքական եւ հանրային հաշվետվողականության պարտավորություն, խուսափում է պատասխանել հարցին՝ բողոք գրելով լրագրողի դեմ, ինչը վարչական ճնշում է:

Իսկ ինչն է իրականում խնդիրը. Կոնջորյանը չի ցանկանում բացատրել, թե ինչպես է իր եղբոր ընկերոջից շուկայականից ցածր գնով առանձնատուն գնել, դասավորել գործերն այնպես, որ մինչեւ 55 մլն կազմի արժեքը, որ եկամտահարկից օգտվի եւ քիչ գումար ծախսելով՝ դղյակի տեր դառնա. այս փաստերը բացահայտել է «Հետք»-ը:

Կոնջորյանն ու իր մի քանի մլն դրամ ամսական աշխատվարձ ստացող տիկինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը, ակնհայտորեն հարստանում են տարեցտարի, բայց հաշվետվություն ու պարզաբանում տալուց խուսափում են»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ