Ներքին 8 ամիս առաջ - 19:49 17-12-2025

Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: