Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 15:15 17-12-2025

Ոչ ոք էլ չի հավատում, որ Փաշինյանն իր աշխատավարձով է ապրում, դրա անունը չեմ ուզում լսեմ․ հարցում

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հաճախ են հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը թալանով զբաղված չէ, ապրում է բացառապես իր աշխատավարձով։

Օրերս Ազգային ժողովում «ՔՊ» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հայտարարեց․ «Կուսակցության ղեկավար, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարային միլիոնատեր, որպեսզի վաղը վախենա ապօրինի գույքի բռնագանձումից»։

Oragir.News-ը շրջել է Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում և քաղաքացիներին հետևյալ հարցը ուղղել․ «Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը միայն իր աշխատավարձով է ապրում և չի ձգտում դոլարային միլիոնատեր դառնալ»։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնության կարծիքով՝ Փաշինյանը դժվար թե կարողանա ապրել բացառապես իր աշխատավարձով։

«Չկա մարդ, որ դրան հավատա։ Ընդհանրապես ես նրա մասին խոսել չեմ ուզում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

«Ոնց կարա ինքը իր աշխատավարձով ապրի։ Եթե մեր չափ ստանա, մի օր էլ չի կարողանա ապրել։ Ես հավատում եմ, որ Նիկոլը չլինի, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց տարեց մի քաղաքացի։

Ուշագրավ է, որ քաղաքացիներից ոմանք հրաժարվեցին նույնիսկ լսել Նիկոլ Փաշինյանը անունը, որոշներն էլ ասացին, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։

Կային նաև քաղաքացիներ, որոնց կարծիքով Հայաստանը Նիկոլ Փաշինյանից լավ ղեկավար դեռ չի ունեցել։ Ավելին՝ նրանք Նիկոլ Փաշինյանին համեմատեցին Կարեն Դեմիրճյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի