Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:15 16-12-2025

Քուա՛նշ Նիկոլ, գեղիցը մարդ կա. Օձունի տվյալ տարածքը միշտ էլ պետական է եղել. Արմեն Հովասափյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Արմեն Հովասափյանը, որը, ի դեպ, օձունեցի է, ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառմանը.

Րոպեներ առաջ Նիկոլը սենց մի բան ա գրել ու հերթական «աշխարհացունց», «աննախադեպ ձեռքբերման» լուրն ավետել, թե «Օձունում գտնվող հողատարածք է վերադարձվել պետությանը», ու հատուկ շեշտել կադաստրային արժեքը։


Քուա՛նշ Նիկոլ։ Էլի պիտի հիասթափեցնեմ․ գեղիցը մարդ կա։
Ուրեմն ասեմ իմանաք, թե ինչի մասին է խոսքը։

Տվյալ հասցեն Օձունի օդանավակայանի տարածքն է (առկա է նաև շինություն), որն իրականում միշտ էլ պետական է եղել, երբեք չի մասնավորեցվել, ընդամենը «ԴՕՍԱԱՖ»-ի բալանսում գտնվող գույք է եղել, որի լուծարումից հետո, բնականաբար, պիտի դառնար պետության սեփականություն, ոնց որ մշտապես եղել է։

Էլի թերզդ չանցավ․ հա, մի բան էլ ասեմ․ սիրելիներս, տենց հասցե Օձունում չկա, էնքան վռազել են, որ օդից հասցե են գրել, ճպցրել, գնացել առաջ։
Ցըըըմփ․․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան