Արտաքին 8 ամիս առաջ - 21:29 16-12-2025

Համաշխարհային բանկը ֆինանսական խոշոր աջակցություն կտրամադրի Թուրքիային

Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է Թուրքիայում փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնման ծրագիրը՝ մինչև 1.5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով։ Բիզնեսի աճի և աշխատատեղերի ապահովմանը միտված ֆինանսավորման նախագիծը կիրականացնի թուրքական «Vakıfbank»-ը, որի շրջանակում 750 մլն եվրոն կերաշխավորվի «ՀԲ»-ի կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել կանանց և երիտասարդների զբաղվածությանը, ինչպես նաև աջակցել աղետներից տուժած շրջանների տնտեսվարողներին։ Ակնկալվում է, որ նախագծւի շնորհիվ կզարգանա տասնյակ հազարավոր փոքր և միջին բիզնեսի զարգացմանն, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«ՀԲ»-ի ֆինանսավորման թեմային անդրադարձել է Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքը, ով նշել է, որ 2025-ին «ՀԲ-ի» կողմից հաստատված և հարմար պայմաններ ենթադրող արտաքին ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4.2 մլրդ դոլար:

Ermenihaber