Ներքին 10 ամիս առաջ - 11:21 16-12-2025

Ներկայացվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը դեկտեմբերի 8-ից 12-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Ճանաչողական այցին մասնակցել են պետական կառավարման մարմինների, իրավապահ համակարգի, խորհրդարանական հանձնաժողովների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետներ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, որպես հիմնական զեկուցող, հանդես է եկել ելույթով։

Ներկայացվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, ինչպես նաև այդ ոլորտում Օմբուդսմանի (Մարդու իրավունքների պաշտպանի) հաստատության ու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորությունը։

Քննարկումները վերաբերել են Հայաստանի անվտանգության ոլորտում ընթացող բարեփոխումների համար հատկապես կարևոր թեմաների` հիմնված ընտրված երկրների օրինակներից քաղված դասերի վրա։

Միջոցառումն իրականացվել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է