Արտաքին 11 ամիս առաջ - 15:10 15-12-2025

Հարիսը պատրաստվում է նոր նախագահական մրցավազքի

Ամերիկյան Axios-ը գրում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը որոշել է չհրաժարվել քաղաքականությունից։ Այս շաբաթ նախկին փոխնախագահը հստակ ազդանշան է տվել, որ պատրաստվում է 2028 թվականի նախագահական ընտրություններին։

Չնայած Դեմոկրատական կուսակցության ղեկավարների և նվիրատուների մտավախություններին, որ Հարիսը չի կարող հաղթել, նա շարունակում է առաջատար դիրքերում մնալ 2028-ի հարցումներում։ Նա հատկապես ուժեղ աջակցություն ունի սևամորթ ընտրողների շրջանում, ովքեր վերջին տասնամյակներին վճռորոշ դեր են խաղացել դեմոկրատների նախնական ընտրություններում։

Այս շաբաթ Հարիսը մի քանի քայլ է արել, որոնք շատերը համարում են 2028-ի արշավի սկիզբ։ Նա ընդլայնել է իր գրքի շրջագայության ցանկը՝ ավելացնելով այցելություններ Հարավային Կարոլինա նահանգ և քաղաքներ, որտեղ բազմաթիվ սևամորթ բնակիչներ են ապրում։ Հարիսը նաև ելույթ է ունեցել Դեմոկրատական ազգային կոմիտեի հանդիպման ժամանակ Լոս Անջելեսում, որտեղ կոմիտեի նախագահը հումորով նշել է, որ Հարիսի ամուսինը կարող է դառնալ «թիվ մեկ տղամարդը»։

Հարիսի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա 2026-ին կշարունակի լսել ամերիկացիներին և կաջակցի դեմոկրատներին Կոնգրեսում մեծամասնությունը վերադարձնելու գործում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան