Սպորտ 9 ամիս առաջ - 11:27 14-12-2025

ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել ԱԱ-2026-ին մասնակցելու իրավունքից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հեռացվել 2026 թվականի Աշխարհի առաջնությունից՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայում (AFA) ծագած սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է La Nacion-ը:

Արգենտինայում հակակոռուպցիոն հետաքննություն է ընթանում AFA-ի նախագահ Կլաուդիո Տապիայի, նրա վստահված անձ Պաբլո Տովիգինոյի և գանձապահի տեղակալ Լուչիանո Նակիսի նկատմամբ: Այս շաբաթ իրականացվել են նոր խուզարկություններ:

Պաշտոնյաները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ։ Ներկայումս իրավապահները պարզում են Պիլար քաղաքում գտնվող շքեղ կալվածքի իրական սեփականատիրոջը։ Տարածքն ունի ուղղաթիռի հարթակ, ձիաբուծարան և 50 հազվագյուտ ավտոմեքենա։ Ենթադրվում է, որ գույքը գրանցված է երրորդ անձանց անունով (ենթադրյալ «դրածոների»):

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դեմ է ազգային ֆեդերացիաների գործունեությանը պետական միջամտությանը, ուստի նշվում է, որ կազմակերպությունը կարող է Արգենտինայի ընտրանուն դուրս թողնել Աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը մրցելու է Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի ընտրանիների հետ:

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում