Արտաքին 10 ամիս առաջ - 22:23 12-12-2025

Թուրքիան էներգետիկ հնարավորությունները բարելավելու համար նոր ընկերություն կհիմնի

«TEKNOFEST»-ի ղեկավար խորհրդի, Թուրքիայի տեխնոլոգիական թիմի հիմնադրամի (T3 Vakfı) հոգաբարձուների պատվիրակության նախագահ և «Baykar» ռազմարդյունաբերեկան ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարն անդրադարձել է երկրի ժամանակակից տեխնոլոգիական կարողություններին՝ ընդգծելով, որ այժմ արհեսատական բանականության մշակման ուժն այժմ որոշվում է էներգետիկ կարողունակություններով:

Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ այդ կարիքները հոգալու համար նոր ընկերություն են բացելու՝ ինչն այս փուլում միջուկային էներգիայի տեսանկյունից ծայրահեղ կարևոր դերակատարում ունի:

Նման հայտարարություններով վերջինս հանդես է եկել «T3 Vakfı»-ի, արդյունաբերության և տեխնոլոգիայիների նախարարության և նախագահականի ներդրումների և ֆինանսական գրասենյակի գլխավորությամբ կազմկակերպված «Take Off İstanbul 2025» ձեռներեցության գագաթնաժողովի շրջանակներում:

Բայրաքթարը 2 օր տևած գագաթնաժողովում խոսել է նաև «Baykar» ընկերության հաջողությունների մասին և նշել , որ այն աշխարհում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ամենամեծ ընկերությունն է:

«Աշխարհում ավիացիայի պատմության մեջ 1-ին անգամ անօդաչու թռչող սարքն իր տեսանլեիությունից դուրս թիրախը օդում խոցել է՝ առաջնորդվելով ռադարներով: Ինչ-որ առումով այն բացել է ավիացիոն նոր պատմության դռները: Սա արել ենք մեր սեփական ինքնաթիռով, ռադարով և հրթիռով»,- հավելել է նախարարը՝ պնդելով, որ իրենք հեղափոխել են ավիացիոն պատերազմներն աշխարհում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում