Ներքին 8 ամիս առաջ - 15:52 12-12-2025

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր, հայտնում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։

Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե՛ 2024թ, թե՛ 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,-գրել է փաստաբանը։