Արտաքին 8 ամիս առաջ - 12:38 12-12-2025

Էրդողանը հանդես է եկել կոչով

Միջազգային հանրությունը պետք է շարունակական և ուժեղ աջակցություն ցուցաբերի Գազային։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում անցկացվող Խաղաղության և վստահության միջազգային ֆորումում։

Նրա խոսքով՝ Գազայում վերջին տասնամյակներում արձանագրվել են զանգվածային բռնությունների ամենադաժան դեպքերը։ Էրդողանը նշել է, որ հրադադարի պահպանումը և մարդասիրական օգնության տրամադրումը կարիքավոր բնակչությանը Թուրքիայի առաջնահերթությունների շարքում են։ Նա ընդգծել է, որ Գազայում ձեռք բերված հրադադարը մնում է խոցելի, և այդ պատճառով միջազգային հանրության աջակցությունը պետք է լինի կայուն և շարունակական։

Նա կոչ է արել Պաղեստինի բնակիչներին մասնակցել խաղաղության գործընթացի բոլոր փուլերին։

«Վերջնական նպատակը երկու պետությունների լուծումն է։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կատարի իր պարտավորությունները պաղեստինյան ժողովրդի նկատմամբ», – նշել է Թուրքիայի նախագահը։