Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:03 11-12-2025

Քաղաքացուն մահվան հասցրած հարբած վարորդը կալանքից ազատվել է․ Վիլեն Գաբրիելյանն արդարացնում է

Դեկտեմբերի 5-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գ. Մ.-ի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Ս. Գ.-ի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Մ. Շ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շ.-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գ.-ը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մ.-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Գ. Մ.-ը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

Այս մասին ֆեյսբուքյան գրառումներից մեկի մեկնաբանության դաշտում նախկին ՔՊ-ական պատգամավոր, մանդատը՝ հարբած լինելու և ոչ պատշաճ վարքագիծ դրևսորելու համար վայր դրած, Վիլեն Գաբրիելյանը կարծես թե արդարացնում է դատարանի՝ կալանք չդնելու որոշումը՝ նշելով, թե կինը «ունի հինգ ամսական երեխա» (մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այստեղ «ամսական» բառի կիրառությունն էլ սխալ է):
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու նման «մարդկային» մոտեցում իշխանությունը չի ցուցաբերում քաղբանտարկյալների դեպքում, որոնք պակաս ընտանիքներ կամ երեխաներ չունեն։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Արսեն Բաբայանի հետ, ով նշեց, որ կալանքը տեղին է, թե ոչ՝ դժվար է ասել։

«Կարող ենք ասել՝ դատարանի որոշումը ճիշտ է, թե ոչ, այս փուլում դժվար է եզրակացնել, քանի որ նյութերին ծանոթ չենք։ Բայց պետք է միշտ նկատի ունենալ, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է միայն ծայրահեղ դեպքում՝ երբ այլ եղանակով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքը։ Եթե հիշում եք, մենք միշտ ընդգծել ենք, որ հատկապես կանանց նկատմամբ կալանքի կիրառման շեմը պետք է ավելի բարձր լինի։ Սա առավել կարևոր է, երբ նրանք փոքր երեխա ունեն, և բացի այդ, երբ ներկայացվող հանցագործությունը դիտավորությամբ չի կատարվել, այլ դասվում է անզգույշ հանցագործությունների շարքին։ Այո, հետևանքը կարող է ծանր լինել, բայց դա ինքնին բավարար հիմք չէ կալանքի համար։

Կալանք կիրառելու համար պետք է առկա լինեն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը՝
գործին չի խոչընդոտի,
չի փախչի,
նոր հանցանք չի կատարի։

Եթե այս երեքը բացակայում են, ապա կալանքը կիրառելու անհրաժեշտություն չկա։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ թեկուզ մեկ կամ երկու ռիսկ առկա է, բայց հնարավոր է դրանք կանխել այլընտրանքային խափանման միջոցներով՝ տնային կալանքով, գրավով, վերահսկողությամբ և այլն։ Այդ դեպքում ևս կալանք չի կիրառվում, քանի որ այն պետք է լինի վերջին միջոցը։

Այլ խնդիր է, որ այս սկզբունքը հաճախ չի գործում քաղաքական գործերով։ Երբ գործում քաղաքական ենթատեքստ կա, կալանքը սովորաբար դառնում է գործի «սովորական» ուղեկիցը։ Նման դեպքերում նույնիսկ միջին ծանրության հանցագործությունների համար հաճախ տալիս են կալանք։ Այսինքն՝ այն, որ որևէ մեկին կալանք չեն տվել, ինքնին չի նշանակում, որ սխալ են արել։ Բայց այն, որ քաղաքական գործերով նույն մոտեցումը չի կիրառվում, իրականում լուրջ խնդիր է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար