Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:45 11-12-2025

«Թեժ գիշերներ»՝ Սարի թաղում․ նորակառույց ֆուտբոլի դաշտը հակասանիտարական վիճակում է և ավերված

Oragir.News-ը շարունակում է այցելել Երևանի քաղաքապետարանի կողմից 2024-ին նորոգված կամ հիմնանորոգված ֆուտբոլի դաշտերը։ Այս անգամ մեր նկարահանող խումբն այցելել է Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի N 66 մանկապարտեզի և N 47 դպրոցի հարևանությամբ գտնվող ֆուտբոլի դաշտը։ Չնայած մեր այցի նպատակը դաշտի վիճակն արձանագրելն էր, բայց տեղում ականատես եղանք խիստ մտահոգիչ և, մեղմ ասած, սարսափեցնող տեսարանի, որը լիովին փոխեց մեր այցի նպատակը:

Oragir.News-ը ֆիքսեց ամբողջ տեսարանը․ վառված ռետինե հատակ, կոտրված ճաղավանդակներ, այրված և քանդված իրեր, տեղից հանված կառուսելներ։ Տեղի բնակիչները պատմեցին, որ դաշտը և հարակից պուրակը վերակառուցվելուց հետո շուրջ երկու տարի շարունակ ենթարկվում են միևնույն հատուկ խմբի կողմից իրականացվող դիտավորյալ վանդալիզմի։ Նրանց խոսքով՝ այդ անձինք նպատակաուղղված վնասում են տարածքը՝ հրկիզելով ծածկը, քանդելով նորոգված կառուցվածքները և գողանալով տեղադրված գույքը։ Բնակիչները կարծում են, որ սա Սարի թաղին բնորոշ ամենավատ երևույթներից մեկն է, որը տարիներ շարունակ չի ստանում որևէ լուծում։

Վանդալիզմին զուգահեռ տարածքում տիրում է խորը հակասանիտարական վիճակ․ ամեն քայլափոխի կուտակված են աղբակույտեր, ցրված են բազմատեսակ թափոններ, իսկ ընդհանուր պատկերը՝ անխնամ ու վտանգավոր։ Մեզ հետ զրուցած մի բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց խնդրին՝ նշելով, որ հատկապես գիշերային ժամերին այստեղ «թեժ է»։ «Այստեղ երեկոյան ժամերին կարելի է հանդիպել թե՛ թմրամոլների, թե՛ վանդալիզմ իրականացնող խմբերի»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ հակասանիտարական իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ աղբն այս պուրակից «չեն տանում», աղբամանները լցվում են, սակայն երկար ժամանակ չեն դատարկվում։

Մեկ այլ անցորդ, ով, իր խոսքով, տարածքում չէր եղել դեռևս 1970-ականներից, ապշած էր՝ տեսնելով, որ երբեմնի կանաչապատ, անտառանման տարածքն այլևս գոյություն չունի։ Տարեց քաղաքացին նշեց, որ այս պատկերն իրեն շոկի մեջ է գցել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին