Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:43 11-12-2025

«Սևան ազգային պարկ» ՊՕԱԿ-ը կվերադառնա շրջակա միջավայրի նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով վերոնշյալ գույքը պետությանը վերադարձնելու նախապատմությունը, նշել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի արդյունքում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12 կմ թիվ 3 հասցեում գտնվող, 1.5 հա բնապահպանական նշանակության հողամասից բացի, իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև «Կարեն» արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը:

Բացի դրանից՝ Կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն` Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասը (այդ թվում` շինությունները), Գեղարքունիքի մարզպետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա, գրանցման գրքում գրանցվել է «Կարեն» արտադրական կոոպերատիվի անվամբ:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով «Կարեն» արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս:

2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հա մակերեսով 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քմ շենք շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին:

«2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 4 միջնորդագիր:

Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- նշել է Վարդապետյանը՝ թվելով դրանք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի