Ներքին 9 ամիս առաջ - 11:35 11-12-2025

Փաշինյանը Բաքվին առաջարկել է փակել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է փակել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը. «Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է գրված է «Ղարաբաղի հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,- ասել է Փաշինյանը՝ Գերմանիայում լրագրողների հետ զրույցում:

«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։

Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։

Հիմա ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որ տեղ հասնի: Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ»,- ասել է նա:

Նա նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ում չի լինել «Արևմտյան Ադրբեջան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում