Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:00 09-01-2025

Միայն հոգեբուժական դիագնոզ ունեցողը Արևմտյան Հայաստանը կնույնացնի «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի շրջանակներում հերթական անգամ Արևմտյան Հայաստանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկել էր միևնույն հարթության մեջ, ընդ որում՝ դա արել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից հարցազրույցից հետո։

Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջաններն են, իսկ Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է և Մարալիկի տարածաշրջանը։ «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը «Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, նույն կերպ էլ չի կարող լինել Արևմտյան Հայաստան Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է»,- կարծում է վերջինս։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով համոզմունք հայտնեց, որ սա հոգեբուժական դիագնոզ ունեցող հայտարարություն է և միայն նման դիագնոզ ունեցող անձը կարող է Արևմտյան Հայաստանը նույնացնել «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ.

«Ես չէի ցանկանա սա մեկնաբանել, սակայն մենք դեռևս ունենք պետություն՝ գոնե թղթի վրա և այդ պետության մեջ իշխանությունը զավթված է օտարերկրյա դրածոների կողմից, որովհետև այն, ինչ հայտարարվում և արվում է 7 տարի շարունակ, դա դրսից կառավարվելու ակնհայտ դրսևորումներ ունի։ Ինչ վերաբերվում է այդ հայտարարությանը, ապա Նիկոլ Փաշինյանն այնքան անգրագետ է, որ ինքը չի կարում Հայաստանի Անկախության հռչակագիրը. Անկախության հռչակագիրն ունի օրինաստեղծ և սահմանադրաստեղծ նշանակություն։ Այսօր իրենք թիրախավորել են այն, սակայն դեռևս չեն հասել հռչակագիրը չեղարկելուն՝ կատարելով Ալիևի հրամանը։ Այդ հռչակագրի մեջ կա ձևակերպում՝ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության մասին, եթե ինքը կարող է այդ ձևակերպումը հռչակագրից հանել կամ իր կողքը գտնվող տարատեսակ կեղծ ինտելեկտուալ նազիր-վեզիրներով ապացուցել իր ցանկությունը, ապա ես պատրաստ եմ բանավեճի՝ ինչպես Արևմտյան Հայաստանը՝ որպես հասկացություն, այնպես էլ դրա սահմանադրականությունն ու հռչակագրի իմաստը»։

Հայկ Դեմոյանը միևնույն ժամանակ մեզ առաջարկեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է և, իր խոսքով, տարատեսակ հանցագործություններ է կոծկում, ինչպես նաև ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարցնել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ քրեորեն պատժելի տարր չկա՞, քանի որ այն հակասահմանադրական է՝ այս պահի դրությամբ։ «Եղիշե Կիրակոսյանը թող պատասխանի և Վլադիմիր Վարդանյանը։ Ի դեպ հետգրությամբ ասեմ, որ իմ հարցադրումը բոլորովին կապ չունի այն ծանր մեղադրանքի հետ, որ այս 2 անձանց ես մեղադրում եմ հանցակցության մեջ՝ Ծիծեռնակաբերդում իրականացված բազմաթիվ քրեորեն պատժելի հանցագործությունների առնչությամբ։ Թող այս 2 իրավաբանները, որոնք այժմ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ նստած են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում և մոտ են Ծիծեռնակաբերդին, ցեղապանության և Արևմտյան Հայաստան հասկացություններին, սա մեկնաբանեն։ Ես պնդում եմ՝ սա հակապետական, հակասահմանադրական և հակաօրինական հայտարարություն է, որը քրեորեն պատժելի է։ Երկու իրավաբանները թող մեկնաբանեն Նիկոլ Փաշինյանի ասածը և իմ պնդումը»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ Իլհամ Ալիևի սպառնալից ելույթներին Նիկոլ Փաշինյանի նման արձագանքը որքանո՞վ է տեղին, արդյոք նա սրանով էլ ավելի չի՞ մեծացնում Ադրբեջանի նախագահի ախորժակը՝ Հայկ Դեմոյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Ես դա չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այդ նույն հաջողությամբ կարող եմ մեկնաբանել Աննա Հակոբյանի երեկվա շորի բացվածքը, նոր մեսիջներ տեսնել։ Դա մի քիչ անլուրջ կլինի, տեղին չեմ համարում»։

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ