87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 11 ամիս առաջ - 23:40 10-12-2025

Մինչև 45.000 եվրո տուգանք և մինչև 3 տարի ազատազրկում՝ կենդանուն լքելու համար. Ֆրանսիան օրենք է ընդունել

Ֆրանսիան պատմական քայլ է կատարում կենդանիների պաշտպանության ոլորտում:

Ֆրանսիան վաղուց ի վեր Եվրոպայում ունեցել է կենդանիներին լքելու ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ տարեկան ավելի քան 100,000 լքված կենդանի, հատկապես ամառային արձակուրդների շրջանում։

Սակայն 2021 թվականին ամեն ինչ փոխվեց։ Երկիրն ընդունեց Եվրոպայի ամենախիստ օրենքներից մեկը, որով կենդանուն լքելը համարվում է հանցագործություն։

Այժմ պատժամիջոցները ներառում են.
մինչև 45,000 եվրո տուգանք
մինչև 3 տարի ազատազրկում
կենդանիների հետ վարվելու պարտադիր ուսուցում:

Ապագա տերերի համար պարտադիր է «պատասխանատվության վկայական» կոչվող փաստաթուղթը, որով անձը հաստատում է կենդանու նկատմամբ ֆինանսական, հուզական և երկարաժամկետ պարտավորությունները։

Ի դեպ, այս վկայականը առաջինն է Եվրոպայում: