Ներքին 8 ամիս առաջ - 17:24 10-12-2025

Արարատում բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ը ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: