Ներքին 9 ամիս առաջ - 15:17 10-12-2025

ԱՄՆ-ն 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համար․ «Հետք»

Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է լրացուցիչ 10 տոկոս գանձել, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք։ Այս մասին գրում է Հետքը:

Տիգրան Հակոբյանն օրեր առաջ «Հայփոստի» միջոցով ծանրոց ուղարկելիս տեղեկացել է, որ 10 % ավել գումար պետք է վճարի։ «Հարցրեցի աշխատակցին՝ ի՞նչ է դա, ասաց՝ 10 % ապրանքի արժեքից պետք է ավել վճարեք, մեկ ամիս է, ինչ էդպես է։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար, կամ ու՞մ եմ վճարում՝ ԱՄՆ-ին, ՀՀ-ին, թե «Հայփոստին», չկարողացավ պատասխանել»,- ասում է Տիգրանը։ Ըստ նրա՝ անդորրագրի վրա գրված է՝ ԱՄՆ մաքսատուրք, բայց ուղեկցող փաստաթղթում, որն առաքանու հետ ուղարկվում է ԱՄՆ, ոչ մի նշում չկա։

«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պատկերացրեք՝ որքան մարդ է ԱՄՆ առաքանի, մանր կապոց կամ ծանրոց ուղարկում, ու ինչ գումարներ են գանձում»,- նշում է Տիգրանը։ Այս հավելյալ մաքսատուրքը չի վերաբերում Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող ծանրոցներին։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ ուղղելով քաղաքացուն հուզող հարցերը։

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ 10 տոկոսանոց հավելավճարը պայմանավորված է ԱՄՆ կառավարության սահմանած նոր սակագնային կարգավորումներով։ «Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշ փոփոխությունների արդյունքում Հայաստանից ԱՄՆ առաքանիների համար սահմանվել է մաքսազերծման նոր կարգ, ըստ որի՝ բոլոր առաքանիների մասով պետք է հաշվարկված լինի մաքսաճարի չափը և փոխանցվի ԱՄՆ-ի մաքսային մարմիններ ուղարկող ընկերություն, կամ ԱՄՆ հավաստագրված ընկերություններից որևէ մեկի միջոցով։ ՀՀ-ի համար մաքսային շեմը սահմանված է 10 %»,- ասվում է «Հայփոստի» պատասխանում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը