Ներքին 10 ամիս առաջ - 19:18 09-12-2025

Արշակ Սրբազանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ. AntiCor

AntiCor-ը քննչական կոմիտեից կրկին ստացել է տվյալներ, որոնք լիովին հաստատում են դեկտեմբերի 5-ի հրապարակման մեջ ներկայացված գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան, քննչական կոմիտեի քննիչներն ու ուժային հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հայտնի տեսագրության գործով, որտեղ Արշակ սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկություններ են իրականացրել.

Արշակ սրբազանի քեռակնոջ տանը, որտեղ ապրում են նաև նրա որդիները, և նրա դստեր տանը, որտեղ նա բնակվում է սեփական ընտանիքի հետ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ողջ տեխնիկան՝ բոլոր հեռախոսները, համակարգիչները և էլեկտրոնային տվյալների պարունակման ցանկացած միջոց։

Այս գործողությունները կատարվել են միաժամանակ, ուժային հատուկ ստորաբաժանումների ներխուժմամբ՝ ամբողջությամբ համընկնելով այն սցենարի հետ, որի մասին AntiCor-ը նախապես տեղեկացրել էր։ Ուժայիններն արգելել են անգամ փաստաբանի զանգահարել։

Ուշագրավ և մտահոգիչ հանգամանք

Քննչականում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակարաններից մեկը խուզարկվել է առանց դատարանի որևէ որոշման։ Ավելին՝ բնակիչներին մերժվել է խուզարկության արձանագրության տրամադրումը, ինչը ինքնին դարձյալ օրենքի կոպտագույն խախտում է։

Սա ամբողջությամբ հաստատում է ավելի վաղ բացահայտած սխեման՝
Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն կիրառում են «հետին թվով օրինականացման» մեխանիզմը, երբ գործողությունը նախ կատարվում է, իսկ թույլտվությունը՝ դատավորից, վերցվում է հետագայում՝ նախապես նշված հետին ամսաթվով։

Այս գործելակերպը չի կարող լինել սխալ կամ պատահականություն․ դա համակարգային, հաստատված տեխնոլոգիա է՝ ընդդեմ իշխանությանը ոչ հարմար անձանց։

Ինչպես արդեն հայտնի էր․ Քննիչները փորձում են առաջ մղել «ընտանեկան դավադրության» վարկածը, որով իշխանությունը փորձում է.

Ներխուժել Արշակ սրբազանի ընտանեկան միջավայր,
ճնշում գործադրել նրա մերձավորների վրա,
հոգեբանական ճնշման միջոցով պարտադրել սրբազանին հրաժարվել իր դիրքորոշումից և չպաշտպանել եկեղեցին։

Դեկտեմբերի 9-ի խուզարկությունները հենց այս նպատակների ուղղակի իրականացումն են։

AntiCor-ի եզրակացությունը

Այսօր իրականացված գործողությունները ցույց են տալիս, որ.
Գործը չի քննվում հանցագործությունը բացահայտելու նպատակով։

Քննությունը օգտագործվում է որպես քաղաքական պատժիչ գործիք։
Արշակ սրբազանի ընտանիքի մեջ ներխուժումը նպատակ ունի նրա վրա ճնշումը հասցնել առավելագույնի։

AntiCor-ը արձանագրում է․

Իշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում