Ներքին 8 ամիս առաջ - 17:50 09-12-2025

Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել

Վաղարշապատի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաղարշապատ համայնքի 2025թ․ բյուջեից աղբահանության համար հատկացվել է ավելի քան 366 մլն դրամ (շուրջ 960 հազար դոլար), բայց Էջմիածինն աղբի մեջ կորած է։ Օրինակ, Լեոնիդ Ազգալդյան 5 շենքի հետնամասում խայտառակ վիճակ է։ Աղբանոցի է վերածված նաև վերջերս հիմնանորոգված Էջմիածնի համար 4 մսուր-մանկապարտեզի բակը։