Արտաքին 10 ամիս առաջ - 19:23 09-12-2025

Ադրբեջանի բյուջեի 21 տոկոսը կուղղվի պաշտպանությանը. Ալի Ասադով

Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսը ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը:

Այսօր Բաքվում, Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։

«Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանման հեռանկարները», - նշել է Ադրբեջանի վարչապետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ