Միտք Ներքին 10 ամիս առաջ - 14:04 09-12-2025

Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Փաշինյանի ներխուժումը Եկեղեցի

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։

Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»:

Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է:

Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։

Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։

Կանոնագիրքը ձևավորվում է միայն եկեղեցական մարմինների կողմից։

Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս։

Այս մոտեցումը լրջագույն վտանգ է ստեղծում եկեղեցու ղեկավարության լեգիտիմության և անկախության համար։

Հայաստանի օրհներգի պարտադիր կատարման և պետական դրոշի տեղադրման առաջարկները չեն տեղավորվում ոչ Եկեղեցու կանոնական կյանքի տրամաբանության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետության սահմանադրական կարգի մեջ։

Աշխարհիկ պետությունը չի կարող պարտադրել կրոնական կառույցին, թե ինչպես կազմակերպել իր ծիսակարգը։

Սա կոպտորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանների տարանջատվածության սկզբունքը։

Այսօր արդեն տեսանելի է իշխանության գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը․

● քրեական գործեր հոգևորականների նկատմամբ,

● հրապարակային մեղադրանքներ և վիրավորական որակումներ,

● պետական խորհրդանիշների պարտադրում,

● եկեղեցական իրավակարգի փոփոխության նախաձեռնություն,

● եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մտադրություն։

Սա նպատակ ունի Եկեղեցին ինտեգրել իշխանության վերահսկողության դաշտ՝ խաթարելով նրա բազմադարյա ինքնավարությունը։

Փաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը