Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:44 01-05-2023

Ճանապարհային քարտեզը ներառելու է Ադրբեջանի բոլոր պահանջները. մերոնք լռում են, թշնամին` աղմկում

Վաշինգտոնը պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացմանը՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները և մշակել «ճանապարհային քարտեզ» խաղաղության համար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալության վաշինգթոնյան թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, խոսելով կայանալիք հանդիպումից, քննարկվելիք հարցերի բովանդակությունից, ասաց, որ որ այդ մասին միակ ինֆորմացիան մեզ կարող է փոխանցել Միրզոյանը և իր գրասենյակը, քանի որ ճանապարհային քարտեզի մանրամասներից տեղեկացվածը նրանք են։

«Հայկական լրատվամիջոցներում նման տեղեկատվություն չկա, կա ընդամենը լուր, որ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն, բայց մանրամասները չեն հայտարարվում, բայց ես չեմ բացառում, որ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն ստում»,- ասաց Ադիբեկյանը։

Հարցին, թե նշված իրավիճակում ի՞նչ ճանապարհային քարտեզ կարող է քննարկվել, Ադիբեկյանը ասաց. «Ադրբեջանը շատ հստակ իր պահանջները ներկայացրել է և հայկական կողմի լռությունը և պարբերաբար զիջողական դիրքորոշման իրականացումը հուշում է, որ այդ ճանապարհային քարտեզում նշված են լինելու Ադրբեջանի բոլոր պահանջները, այսինքն՝ Տավուշի մի հատվածը, Տիգրանաշենը, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այդ անցակետի ընդունումը և Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։

Այդ մասին ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտնել են՝ հայկական կողմի լռության ներքո»,- եզրափակեց ադրբեջանագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում