Արտաքին 10 ամիս առաջ - 21:58 08-12-2025

Սլովակիան պատրաստ է ոչ միայն զենք վաճառել Ադրբեջանին, այլև համատեղ արտադրություն սկսել

Սլովակիան պատրաստ է Ադրբեջանին ոչ միայն զենք վաճառել, այլև համատեղ արտադրել ու վաճառել երրորդ երկրներին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինը։

Նշվում է, որ Սլովակիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ ընդգծելով, թե այժմ ուշադրությունը կարող է կենտրոնացվել հետկոնֆլիկտային շրջանի վրա։

«Ադրբեջանը կարող է մեզ համար ռազմավարական գործընկեր դառնալ․․․ Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում, ուստի կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ուղղությամբ։ Համատեղ արտադրված արտադրանքը մենք կարող ենք վաճառել երրորդ երկրներին»,- ասել է Պեգերինը։

Նա հավելել է, որ Ադրբեջանն արդեն հայտնել է հրետանային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի