Արտաքին 11 ամիս առաջ - 21:20 07-12-2025

Հունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովը

Առնվազն 18 միգրանտ, որոնք փորձում էին հատել Միջերկրական ծովը փչովի նավակով, զոհվել են, երբ այն շրջվել է Կրետե կղզուց հարավ, հայտնում է Associated Press-ը։

Կողքով անցնող թուրքական առևտրային նավը շաբաթ օրը հայտնաբերել է կիսախորտակված նավակը։ Երկու հոգու հաջողվել է փրկել, մյուսների որոնման փրկարարական գործողությունը շարունակվել է։ Երկրի իշխանություններին դեռ հայտնի չէ, թե որ երկրից են ժամանել միգրանտները։

Հունաստանը Եվրոպական միություն մուտքի հիմնական կետն է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի հակամարտություններից ու աղքատությունից փախչող մարդկանց համար, և պատահարները սովորական երևույթ են։

Թուրքիայի ափերից դեպի հունական մոտակա կղզիներ փչովի նավակներով կամ փոքր մոտորանավակներով, հաճախ վատ պայմաններում կատարվող կարճ, բայց վտանգավոր ճանապարհորդությունը հիմնական երթուղին էր, քանի դեռ ուժեղացված պարեկությունը և ենթադրյալ հակազդեցությունը չէին կրճատել սահմանը հատելու փորձերի թիվը։ Վերջին ամիսներին Լիբիայից Կրետե ժամանողների թիվը կտրուկ աճել է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին