Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 17:40 07-12-2025

Իրանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված է երկրի արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Ադրբեջան։

Բաղային հավելել է, որ առաջիկա օրերին իրանցի դիվանագետները հանդիպումներ կունենան Բելառուսի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այս դիվանագիտական ծրագրի շրջանակում Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս՝ շարունակելու ընթացիկ և կանոնավոր խորհրդակցությունները Իրանի և այդ երկու երկրների միջև։