Ներքին 11 ամիս առաջ - 18:54 06-12-2025

Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին

Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը», Դոհայի ֆորումում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որը Հայաստանով անցնող ճանապարհը անվանել է «Զանգեզուրի միջանցք»։

Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը չի ընդունում այս տերմինը։

«Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում երթուղին կոչվում է TRIPP, և այդպես էլ պետք է նշանակվի», - նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի և միջազգային բիզնեսի համար։

Հաջիևը նշել է, որ Բաքուն շարունակում է օգտագործել իր անվանումը, բայց հույս ունի, որ անհամաձայնությունը կմնա միայն տերմինաբանության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին