Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:18 22-07-2025

Նիկոլը նախապատրաստում է ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն. մի ժամանակ ասում էին՝ Արցախը պետք է տալ, որ միջանցքը չլինի

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը

Նիկոլ Փաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն։
Մի ժամանակ ասում էին, որ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի։

Հիմա ասում են, թե ինչ լավ է, որ Արցախը հանձնեցինք, քանի որ ․․․ Հայաստանը վերջապես ինքնիշխան դարձավ ու վերջապես «Զանգեզուրի միջանցքը» կլինի։ Բայց, ի հեճուկս ռուսների,– ասում են նիկոլենք,– միջանցքը կլինի ամերիկյան (դեռ բարձր չեն գոռում, որ կլինի թուրքական)։

Ահա այս թեզերն առաջ տանելու համար տարատեսակ քարոզիչներ են մեջ գցում։ Մի կին «ատամնատեխնիկ» էր երեկ հայտնվել իշխանական քարոզչամիջոցում՝ կարնեգիների փորձագետ էր, թե ինչ էր, էական չէ։ Նրա վրա «ֆիրմա» փորձագետի պիտակ կար։

Այդ կինը ապուշություններ էր դուրս տալիս՝ հատուկ դեբիլների համար՝ փորձելով հիմնավորել, որ․
–Թուրքիան ավելի լավ է, քան Ռուսաստանը,
–միջանցքը լավ բան է,
–Հայաստանի բախտը բերել է, որ կորցրել է Արցախը և կհանձնի միջանցքը,
–Ադրբեջանը թուլանում է և մեզ համար շատ լավ է լինելու,
–եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Արևմուտքը մեզ կօգնի ․․․ սանկցիաներ կիրառելով (այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին վերապահված է ուկրաինացիների պես մորթվելու ֆունկցիան, բայց «զատո» Ադրբեջանը կհայտնվի սանկցիաների տակ, այն էլ հարց է՝ կհայտնվի՞, թե՞ Ուրսուլայի մշտաժպիտ հայացքի ներքո ադրբեջանական գազն ավելի ծանր կկշռի, քան հայկական արյունը)։

Մի խոսքով, այս կինը պարզունակ մանիպուլյացիաներով էր զբաղված և կատարյալ ապուշություններ էր դուրս տալիս՝ ապացուցելու համար, որ ինչքան լավ կլինի Հայաստանի համար, եթե հայերը որոշեն Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ գնալ դեպի կառափնարան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի