Արտաքին 10 ամիս առաջ - 23:51 05-12-2025

Թուրքիայի պետական հեռուստաալիքը քննադատել է Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին

«Եվրոպական հեռարձակողների միությունը» (EBU), չնայած բազմաթիվ դժգոհությունների և քննադատությունների, թույլատրել է Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին։

Ժնևում EBU-ի նիստում քննարկման են դրվել նաև մրցույթի մասնակցության նոր կանոնները, ինչպես նաև Իսրայելի հանրային հեռարձակող KAN–ի կարգավիճակի հարցը։

Թուրքիայի պետական հեռուստատեսության՝ TRT-ի ներկայացուցիչները, քննադատել են այդ որոշումը՝ ընդգծելով, որ «Իսրայելի մասնակցությունը հակասում է մրցույթի արժեքներին»։ «TRT»-ի պատվիրակությունը նշել է նաև, որ Իսրայելը «տասնյակ տարիներ շարունակող ճնշումների և ողջ աշխարհի աչքի առաջ իրակնացվող ցեղասպանության» պատճառով չի կարող լինել մրցույթի մասնակից։

EBU-ի նիստում Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ TRT-ի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը՝ որպես բողոքի ժեստ։ Իռլանդիայի հանրային հեռարձակող «RTE»-ն էլ հայտարարել է, որ ներկայիս պայմաններում իենց մասնակցությունը «խղճի տեսանկյունից անընդունելի է»։

Նիստի ավարտին EBU-ն վերջնականորեն ընդունել է նոր կանոնները և որոշել, որ Իսրայելի հանրային հեռարձակող «KAN»-ի մասնակցության համար առանձին քվեարկություն անցկացնելու անհրաժեշտություն չկա։

Որոշումից անմիջապես հետո մի քանի երկրի՝ Բելգիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները հայտարարել են 2026-ի մրցույթը բոյկոտելու և դրան չմասնակցելու մասին։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում