Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:01 05-12-2025

Ավտովթար Կոտայքի մարզում․ «Kia»-ն «կանանց գաղութի» մոտ կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով Աբովյան–Արամուս ավտոճանապարհին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ժողովրդին հայտնի «կանանց գաղութ»-ի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել ուղևորին, ով վարորդի հարազատ եղբայրն է, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: