Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:54 05-12-2025

«Հուշումից» հետո «88»-ը Աննա Հակոբյանին դատի տալու փոխարեն զորակցում է

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որում հերքեց իր կապը «88» սուպերմարկետների ցանցի հետ․ «Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից», «Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում», նշել էր Աննա Հակոբյանը։ Նա նաև հորդորեց մարդկանց բոյկոտել «88» սուպերմարկետների ցանցը, հավելելով, որ եթե ինչ-որ մեկը «ամեն կերպ ձեզ հավատացնում է, թե դրանք իմն են, նվազագույնը մի շիշ ջուր անգամ մի գնեք»,- գրել էր Աննա Հակոբյանը։

Մամուլում, հիշեցնենք, երկար ժամանակ շրջանառվում են պնդումներ, թե իրականում սուպերմարկետները պատկանում են սեփականատերը հենց Աննա Հակոբյանին։ Սուպերմարկետների ցանցի մասին Աննա Հակոբյանի գրառումներն այսքանով չավարտվեցին։ Նա ևս մեկ գրառում կատարեց իր էջում, այս անգամ էլ կարծես «ուղղորդելով» սուպերմարկետների ցանցին որևէ հայտարարությամբ հանդես գալ, հավելելով, որ նախորդ գրառումից հետո, ըստ նրա, սկսել են հնչել ահազանգեր, թե իր անունից ինչ-որ մարդիկ «հորդորում» կամ «պարտադրում» են որոշ քաղաքացիների վաճառել կամ հանձնել իրենց բիզնեսները, որոնք կապ ունեն տվյալ ցանցի հետ։

«Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով»։ Ամեն կերպ իր և նշված սուպերմարկետների ցանցի հետ իր հնարավոր կապը հերքող Աննա Հակոբյանի այս գրառումից հետո՝ պատահակա՞ն է, թե՞ ոչ, բայց ակնհայտ է՝ Աննա Հակոբյանի հրապարակային «խնդրանքից» հետո միայն սուպերմարկետների ցանցը հիշեց, որ կարող է հայտարարությամբ հանդես գալ։

Հետաքրքրական է, որ հենց այս «հուշումից» հետո սուպերմարկետների ցանցը վերջապես հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ փաստացի վերցնելով Աննա Հակոբյանին իրենց «պաշտպանության» տակ և զորակցություն հայտնելով նրան։

«88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյաի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Գաղտնիք չէ, որ Նարեկ Նալբանդյանը իշխանամերձ գործարար է և առաջին անգամ չէ, որ մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանն անձամբ է հովանավորում նրան։ Թեպետ ինքը՝ Նալբանդյանը, հերքել է այս տեղեկությունները, սակայն իրականությունը փաստացի այլ բանի մասին է վկայում։

Հավելենք նաև, որ օրերս Oragir.News-ը կապ էր հաստատել Նարեկ Նալբանդյանի փաստաբանի հետ, ճշտելու պատրաստվում է իշխանության սրտի գործարարը դատի տալ իր հովանավորյալ Աննա Հակոբյանին, իրեն պատկանող սուպերմարկետները բոյկոտելու հայտարարության համար, սակայն փաստաբան ասաց, որ մահացել է Նարեկ Նալբանդյանի մայրը, այդ պատճառով այդ հարցը դեռևս չե քննարկել։

«Մի քանի օր առաջ իր մայրն է մահացել, կապի դուրս չի էլ գա հիմա։ Ինքս անգամ անհարմար եմ զգում այդ հարցով իրեն զանգեմ ու ինչ-որ բան ասեմ։ Այդ հարցը մենք չենք քննարկել»,- ասել էր նա։

Եթե կողմերն միմյանց հետ առնչություն չունեն, ապա ենթադրաբար ոչինչ չի կարող խանգարել Նարեկ Նալբանդյանին հայց ներկայացնել Աննա Հակոբյանի դեմ։ Սակայն ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «առանց կրակ ծուխ չի լինում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում