Արտաքին 10 ամիս առաջ - 21:53 05-12-2025

Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ կհայտարարի Գազայում խաղաղության գործընթացի 2-րդ փուլի մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։

Թրամփը նաև նախատեսում է ներկայացնել անկլավի նոր կառավարման կառուցվածքը։

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ գտնվում են Գազայի համար միջազգային ուժերի և նոր կառավարման կառուցվածքի ստեղծման վերջին փուլերում, որոնք նրանք հույս ունեն գործարկել երկու կամ երեք շաբաթվա ընթացքում:
«Ամեն ինչ առաջ է շարժվում, և նպատակն է հայտարարել դրա մասին նախքան տոների մեկնարկը», – ասել է գործընթացում անմիջականորեն ներգրավված աղբյուրը:

Նաև նախատեսվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Թրամփի հետ՝ Գազայի հարցով համաձայնագրի հաջորդ փուլը քննարկելու համար: Համաձայնագրի երկրորդ փուլը ենթադրում է Իսրայելի դուրսբերում Գազայի ավելի մեծ հատվածից, միջազգային կայունացման ուժերի տեղակայում և նոր կառավարման կառուցվածքի, ներառյալ Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդի գործարկում անկլավում։

Ուժերը պետք է տեղակայվեն Գազայի այն հատվածում, որը ներկայում վերահսկվում է Իսրայելի զինված ուժերի կողմից։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ կառավարման կառուցվածքը կգլխավորի Թրամփի ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը, որը կներառի արաբական և արևմտյան երկրների մոտ 10 առաջնորդ։

Դրանից ցածր կառույցը կլինի միջազգային գործադիր խորհուրդը, որտեղ ներառված կլինեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Թրամփի խորհրդականներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, ինչպես նաև Խաղաղության խորհրդում ներկայացված երկրների լրացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գործադիր խորհրդի ներքո կգործի պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությունը։ Այն կներառի 12-15 պաղեստինցու, որոնք ունեն կառավարման և բիզնեսի փորձ և կապված չեն ՀԱՄԱՍ-ի, «Ֆաթահ»-ի կամ այլ պաղեստինյան կուսակցության կամ խմբակցության հետ։«Հավասարումը կլինի հետևյալը՝ Իսրայելի բանակը դուրս կգա Գազայից, բայց ՀԱՄԱՍ-ը կկորցնի իշխանությունը», – ասել է աղբյուրը։

Հոկտեմբերի 11-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 366 պաղեստինցի, իսկ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից զոհվել են մի քանի իսրայելցի զինվորներ։Առաջին փուլի կարևոր կետերի մեկը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր ողջ մնացած և մահացած պատանդների ազատ արձակումը, գրեթե ավարտված է։ Մեկ մահացած պատանդի մասունքներ դեռևս չեն վերադարձվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը