Արտաքին 10 ամիս առաջ - 20:45 05-12-2025

Կանադան ԱՄՆ-ից 4 միլիարդ դոլարի ավիառումբեր կգնի

Կանադան ԱՄՆ-ից 4 միլիարդ դոլարի զինամթերք կգնի օդից հարվածների համար: Այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը։

«Կանադայի ռազմաօդային ուժերը պլանավորում են արտասահմանից ռազմական գնումների ծրագրի միջոցով ԱՄՆ-ից գնել JDAM ռումբեր և GBU-39 կառավարվող ավիառումբեր»,- հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անդրե Անն Պաուլինը։

Հրատարակության տվյալներով` խոսքն այն ավիառումբերի մասին է, որոնք կարող են կրել CF-18 կամ F-35 կործանիչներ, ինչը Կանադան, ըստ պլանի, ԱՄՆ-ից կսկսի ստանալ 2026 թվականին։ Բացի այդ, խոսքը վերաբերում է նաև MQ-9B անօդաչու թռչող սարքերի և P8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռների։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ զենքի մատակարարներն են Boeing ընկերությունը և RTX կորպորացիան։ «Պլանավորվող վաճառքը կբարձրացնի Կանադայի պաշտպանունակությունը՝ տարածաշրջանում ագրեսիան հետ մղելու համար, կապահովի փոխգործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ և կմեծացնի ամբողջ մայրցամաքի պաշտպանության բնագավառում ներդրումն ապահովելու Կանադայի հնարավորությունները», – թերթը նաև մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը։

The Globe and Mail-ի տեղեկատվությամբ՝ չնայած ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու Կանադայի ջանքերին, Օտտավան սպառազինությունների 75%-ը ձեռք է բերում է ամերիկյան կողմից։ Միևնույն ժամանակ Կանադայի իշխանությունները վերանայում են F-35 կործանիչների պատվերի չափերը՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ