Արտաքին 10 ամիս առաջ - 19:05 05-12-2025

Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Թուրքական մամուլը հայտնում է, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը և Ռուսաստանի դեսպանության հավատարմատար Ալեքսեյ Իվանովը հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ սևծովյան միջազգային ջրերում առևտրային նավերի դեմ իրականացված հարձակումների կապակցությամբ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների դիվանագետներին ներկայացվել է Թուրքիայի մտահոգությունը հիշյալ միջադեպերի վերաբերյալ։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելիի հիշեցմամբ՝ նոյեմբերի 29-ին «KAIROS» և «VIRAT» նավերի վրա կատարված հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ ստեղծելով լուրջ ռիսկեր նավարկության, անձնակազմի, բեռների և շրջակա միջավայրի անվտանգության համար։

Քեչելին շեշտել է, որ Անկարան անհանգստացած է նման զարգացումներից և բոլոր կողմերի հետ շարունակում է կապի մեջ մնալ՝ կանխելու հետագա հնարավոր սրացումները Սև ծովում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայի տնտեսական շահերը տարածաշրջանում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի