Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 11 ամիս առաջ - 11:50 05-12-2025

Շիրակի թեմի քահանաներից չի լինելու պատարագիչը, իրենց հետ շրջիկ քահանա են բերելու. Տեր Գառնիկ

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է պատարագի։

Նշենք, որ օրեր առաջ Շիրակի թեմից հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Oragir.News-ի տեղեկություններով` Տեր Գառնիկը այդ օրը չի լինելու պատարագիչը։ Նա այդ օրը պատարագ կմատուցի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

«Ես կարգադրություն ստացա, որ պատարագս մատուցեմ Ամենափրկիչ եկեղեցում։ Եթե թեկուզ Յոթ վերք եկեղեցում էլ պատարագեի, ես Վեհափառի անունը չէի զեղչի։ Շիրակի թեմից ոչ ոք չի լինի պատարագիչը, Յոթ վերք եկեղեցու ոչ մի սարկավագ, դպիր, ծառայող չկա։ Իրենք իրենց խմբով անելու են, երևի մի շրջիկ քահանա կբերեն, ով կանի պատարագը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Հակոբ Մծբնա եկեղեցում կմասնակցի պատարագի։