Ներքին 8 ամիս առաջ - 23:05 04-12-2025

Վրաերթ՝ Լոռու մարզում․ Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և 44-ամյա Սլավիկ Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: