Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:45 04-12-2025

Ոչ օրինապաշտ իշխանությունը փոքրոգությունից, վախից ձերբակալեց Արշակ Սրբազանին․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել Արշակ Սրբազանի ձերբակալության վերաբերյալ․

«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։

Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։

Թող Աստված զորություն պարգևի Արշակ սրբազանին»։