Ներքին 8 ամիս առաջ - 11:43 04-12-2025

Ջրվեժ-Գառնի ճանապարհից 35-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Նոյեմբերի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գառնի-Երևան կամրջի տակ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «պոլիտրավմա հարցական, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մուշեղյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գ․-ն է։

Ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատի խճուղու Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի տակ Մհեր Գ․-ն հանդիպել է իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արմենուհի Գ․-ի և նրա ամուսնու, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Հովհանես Հ․-ի հետ հարաբերություններ պարզելու նպատակով, ինչի ընթացքում Հովհաննես Հ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մհեր Գ․-ի մեջքի շրջանին՝ պատճառել մարմնական վնասվածք։

Նույն օրը Հովհաննես Հ․-ն հայտնաբերվել է, ՀՀ քր․ օր․-ի 167 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գառնիի բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար