Մամուլ 10 ամիս առաջ - 08:27 04-12-2025

Մայր աթոռում տարբերակներ են քննարկել. կողմ են կոշտ պատիժներին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․

Մայր Աթոռը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով կկայանա, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլեւ՝ բոլոր թեմերի: Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը` արդյո՞ք կդադարեցվի տիրադավ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը, կդրվի կոչումներից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ նման հորդորով են հանդես եկել Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանի հետ նրանց հանդիպումից հետո Մայր Աթոռում պատժի տարբերակներ են քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Օրինակ, առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգեւորականներին, այլ պաշտոնաթող անել, թեմական առաջնորդությունից զրկել, սակայն, հաշվի առնելով Հովհաննավանքի նախադեպը, երբ իրավապահներով ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք է հնչել, որ սրանց դեպքում էլ իշխանությունը կխրախուսի ապօրինությունը, եւ կարգալույծ եպիսկոպոսները դուրս չեն գա առաջնորդարաններից։

Առաջարկել են Վեհարանի տեսուչին կամ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանին պաշտոնազրկել, սակայն դա էլ կնշանակի նույն հանցանքին ընտրովի մոտեցում ցուցաբերել, ուստի որոշել են հարցը թողնել Եպիսկոպոսաց ժողովի քննությանը։ Բարձրաստիճան հոգեւոր դասը կողմ է կոշտ պատիժներին: Ասում են՝ դանակը ոսկորին է հասել․ իշխանությունը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտության տեղ չի թողել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան