42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:19 03-12-2025

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Ազգային-ազատագրական շարժման գործիչ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թ․ դեկտեմբերի 3-ին Երևանում։ Ապագա հերոսը հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո 1986-1987 թթ․ աշխատանքի է անցել Գորիսի դրամատիկական թատրոնում։

Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որոնց ջանքերով 1989-ին ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը:

Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում կանգնած՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կոչն արտասանելիս․․․ Նա առաջինն էր, ում վիճակված էր Ազատության հրապարակում բարձրացնել բաղձալի եռագույնը։ Սակայն նման գործչին վիճակված չէր տեսնել անկախ Հայաստանը։

Երևանում տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվել էր Երասխին սպառնացող վտանգի մասին։ Կամավորականները Ազատության հրապարակից միանգամից մեկնեցին Երասխ։ Այնտեղ էր նաև Մովսեսը։ Ինքնապաշտպանությունը տևեց 2 օր՝ հունվարի 17-19-ը։ Մինչև վերջ հայկական ուժերը կարողացան ջախջախել թշնամուն, նրան հետ շպրտել մինչև Նախիջևան։ Սակայն զոհերը քիչ չէին: Ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի հետ միասին Երասխի համար մղվող մարտերում 28 տարեկանում զոհվեց նաև Մովսես Գորգիսյանը։

1996 թ․ սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը, նաև՝ «Հայրենիք» շքանշանին։

Ամենից շատ դիտված