42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:05 03-12-2025

Սբխեչը Մարտի 8-ը կտրում ա․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես ուզում եմ խոսեմ, հարցնեմ այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019 թվականի հունիսին: Նայում ես՝ բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այսինքն դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե՝ «իսկ ո՞վ ասեց, որ Ղարաբաղում պետք է լիներ, ո՞վ ասեց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը», ապաշրջափակվում էր Լեռնային Ղարաբաղը, ժամանակավոր վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը, պրոտեկտորը, պարզ ասած։ Ուզում եմ հասկանամ, դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել։ Բանակցությունների ժամանակ ձեր ներկայացուցիչները Միացյալ Նահանգներում կամ, եթե բանակցությունների գործընթացին հետևենք, այս տարբերակը շրջանառվում էր 2019 թվականից և ենթադրում եմ սա այն թուղթն է, որը Վիենայում քննարկել եք Ալիևի հետ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ո՞րն էր եղել ձեր արձագանքը, որովհետև 20-ից հետո հետևել է Հայաստանի հռետորաբանության էական սաստկացում: Ինչը թույլ է տալիս դատել, որ արձագանքը եղել է բացասական, բայց ամեն դեպքում ես կխնդրեի, որ դուք պատասխանեիք»,- այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված