42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:56 03-12-2025

ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործը Արբիտրաժում և ՍԴ-ում է․ Մելոյան

Ծայրահեղ անընդունելի էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, որովհետև զուգահեռ երկու իրավական գործընթաց ունենք, մեկը միջազգային արբիտրաժում դիմումն է, երկրորդը Սահմանադրական դատարանում վարույթ ընդունված գործն է: Այո, Սահմանադրական դատարանը այդ օրենքները, որոնց մասին խոսեցի, սահմանադրականության խնդիր է տեսել դրանց մեջ և վարույթ է ընդունել և արդեն անգամ դեկտեմբերին նշանակված նիստի օր կա այդ օրենքների հակասահմանադրականության հարցը քննարկելու: Երբ երկրում ու ընդհանրապես այդ հարցի շուրջ երկու լրջագույն իրավական գործընթացներ կային, առնվազն դրանք հիմք էին, որպեսզի ՀԾԿՀ-ն առժամանակ հետնահանջ աներ և գնահատական չտար ու չդադարեցներ ՀԷՑ-ի լիցենզիան, որովհետև հնարավոր է դատական իշխանության կողմից տրվի այլ գնահատական։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Ամենից շատ դիտված