Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:37 02-12-2025

Արցախի բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին, Աննա Հակոբյանը խնդրում է բոյկոտել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 2-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Կառավարության կայքէջում այսօր հրապարակվել են Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր: Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.), Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը և այլն: Շուրջ 10 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»: Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, ստացել մերժում: Նախորդ ամիս անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների տված հարցազրույցներին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ «Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների և անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, և մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ և ինտեսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն: Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, որով Հայաստանը ևս հետաքրքրված է»,- ստորագրման արարողությունից հետո ասել է Կալլասը: Երևանն ու Բրյուսելը դեռ 2024-ի տարեսկզբին էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Արդեն այս տարի հունիսին Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայնտեց, որ կողմերն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Արարատ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը «հավակնոտ» էր որակել ու պնդել՝ այն ավելի է խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցությունը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, պնդել է, որ իր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետների ցանցից։ «Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաշեշտ գնումները կատարում եմ Երեւանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից և առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից»,- գրել է Հակոբյանը՝ հերթական անգամ վստահեցնելով, որ ինքն առնչություն չունի սուպերմարկետների հիշյալ ցանցի հետ, որը Հայաստանում լայն տարածում է գտնում։ Փաշինյանի քաղաքացիական կինը խնդրել է քաղաքացիներին չհավատալ սուպերմարկետների այդ ցանցի ու իր անվան հետ կապվող խոսակցություններին, որոնք նա բամբասանքներ է որակել։ «Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք և մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։ Եվ առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե’ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձեւով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզաբանեն իրենց հարցերը։ Իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ՝ կոնկրետ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը